Ամերիկացի երգչուհի Փինքը մեկ շաբաթում իր 4-րդ համերգն է հետաձգում՝ այս անգամ Կանադայում, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ պատճառը երգչուհու «շնչառական վարակն» է։
«Խորապես ցավում եմ կիսվելու համար, որ շնչառական վարակ ունեմ, եւ իմ բժիշկն ասել է, որ չեմ կարող ելույթ ունենալ Վանկուվերի շոուներում՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին»,-գրել է 44-ամյա փոփ աստղը։
«Live Nation-ը աշխատում է շոուների նոր ամսաթվերի վրա: Ես անհամբեր սպասում եմ Վանկուվերում ելույթ ունենալուն եւ բոլորի համար անհավանական շոու ցուցադրելուն: Միեւնույն ժամանակ բոլորին մաղթում եմ քաջառողջություն եւ շատ սեր եմ ուղարկում»,-հավելել է երգչուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Փինքը մանկուց տառապում էր ասթմայով, ինչի մասին հայտնի դարձավ, երբ 2020 թվականի մարտին նա վարակվեց կորոնավիրուսով:
«Դա ամենասարսափելի բանն էր, որ երբեւէ ապրել եմ իմ ողջ կյանքում»,-«Գրեմմիի» եռակի դափնեկիրն այն ժամանակ ասել էր Էլեն Դեջեներեսի շոուի եթերում:
Հավելենք, որ ավելի վաղ Փինքը չեղարկել էր Տակոմայում (Վաշինգտոն) սպասվող իր երկու շոուները՝ «ընտանիքում առկա առողջական խնդիրների» պատճառով։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
Լուսանկարը՝ Andreas Rentz/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ