Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Down With the System». Սերժ Թանկյանը ինքնակենսագրական գիրք կթողարկի

14:35, 25 հոկտեմբերի

System of a Down հանրահայտ ռոք խմբի աշխարհահռչակ անդամ Սերժ Թանկյանը հայտարարել է իր առաջին ինքնակենսագրական գրքի թողարկման մասին՝ ներկայացնելով նաեւ գրքի շապիկը։ 

Revolver կայքը գրում է՝ Սերժ Թանկյանը կլինի առաջինը, ով կխոստովանի, որ «System of a Down» խմբի՝ «ժամանակակից երաժշտության մեջ առաջատար դառնալն անհավանական փաստ էր. հայ-ամերիկյան խումբ, որը նվագում էր բավական ագրեսիվ ռիթմեր՝ տեմպի անսովոր տատանումներվ, եւ հայկական ժողովրդական մեղեդիներ՝ մռնչացող, ճչացող եւ ծաղրող բառերով, որոնց մեկ տողի մեջ կարող էին ավանգարդ հիմարությունից անցնել սոցիալ-քաղաքական թեմաների»: Ինչպես Սերժն է խոստովանում, «Ի վերջո, դա լսելը հեշտ չէ»։

screen_shot_2023-10-24_at_3.49.30_pm.png (1.14 MB)

Կայքը նաեւ գրում է, որ չնայած այս ամենին՝  System-ի երաժշտությունը գրավել է միլիոնավոր ունկնդիրների ամբողջ աշխարհում՝ ակսած այն պահից, երբ խումբը 1990-ականների կեսերին հայտնվեց ասպարեզում: Գրեթե 40 միլիոն ալբոմի վաճառք, երեք ալբոմ՝ Billboard-ի հիթ-շքերթում եւ նվիրված երկրպագուներ․․․ Խումբը գերիշխում էր հենց այն ժամանակ, երբ աշխարհը սկսեց վերաիմաստավորել ռոք աստղերի գաղափարները՝ այն, թե ինչից կարող էին եւ չէին կարող խոսել կամ անել:

Down With the System-ում Սերժը ընթերցողներին ներկայացնում է հուշեր, որոնք շատ ավելին են, քան պարզապես ռոք-ն-ռոլը: Դա ներգաղթյալի պատմություն է, ակտիվիստի զարթոնք եւ հոգեւոր ճանապարհորդություն՝ խավարից դեպի լույս: Սերժն ինքը հնարավորություն է ունեցել ապրելու արտասովոր կյանք՝ բախտի, հանգամանքների, պայքարի, տաղանդի եւ հոգեւոր զարթոնքի համադրության շնորհիվ: Նախքան 7 տարեկանում Լոս Անջելես տեղափոխվելը՝ Բեյրութում  ծնված Սերժը մեծացել է  քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ ռումբերի ձայների ներքո:

Երիտասարդ տարիքում նա դառնում է «Փոքրիկ Հայաստանի» SoCal համայնքի անդամ՝ բացահայտելով ավելին իր նախնիների դաժան ցեղասպանության մասին՝ միաժամանակ օգնելով ծնողներին հարմարվել Ամերիկյան երազանքի սահմանափակումներին եւ հակասություններին: Այնուհետեւ, LSAT դասից տուն վերադառնալիս Սերժը որոշում է հեռանալ բիզնեսի եւ իրավունքի խոստումնալից ասպարեզից՝ երաժշտություն ստեղծելու համար։ Այս որոշումը նրան տանում է հյուրախաղերի՝ որպես մեծ ճանաչում ունեցող ռոք խմբի մենակատար: 

Down With the System-ը բացահայտում է Թանկյանի այդ անհավանական ճանապարհորդությունը, նրա քաղած դասերը՝ երաժշտության, արվեստի, ակտիվիզմի եւ հենց իր մասին։ Գիրքը հետաքրքիր կլինի ինչպես երաժշտի հին, այնպես էլ՝ նոր երկրպագուների համար։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել