Այս տարվա Macy's Thanksgiving Day շքերթի կազմակերպիչներն իրենց 97-րդ ամենամյա միջոցառմանը հրավիրել են Օսկարի, Էմմիի եւ Գրեմմիի մրցանակակիր աստղի՝ ամերիկահայ երգչուհի Շերին, գրում է Daily Mail-ը։ Երգչուհին կհայտնվի շքերթի ավարտից առաջ՝ Ձմեռ պապի ժամանման պահին, հայտնել են շքերթի կազմակերպիչները:
Շերի համար հիմա զբաղված ժամանակաշրջան է․ նա պատրաստվում է ներկայացնել իր Գրեմմիի մրցանակակիր՝ «Believe» ալբոմի 25-ամյակին նվիրված նոր տարբերակը, իսկ վերջերս հինգ տարվա դադարից հետո թողարկել է նոր ալբոմ, որը կոչվում է «Christmas»:
Իր երկար պատմության մեջ առաջին անգամ տոնական միջոցառումը կսկսվի առավոտյան ժամը 8:30-ին՝ կես ժամ շուտ, քան նախորդ տարիներին։ Մեկնարկը կտրվի մուլտի-ինստրումենտալիստ եւ Գրեմմիի դափնեկիր Ջոն Բատիստի կողմից: Կներկայանան նաեւ այլ երաժիշտներ։
Macy-ի շքերթն արդեն որպես ավանդույթ ազդարարում է տոնական սեզոնի մեկնարկը, իսկ հանդիսատեսը հաճախ հերթ է կանգնում՝ ողջունելու երթի մասնակիցներին, զվարճացողներին եւ նվագախմբերին: Վերջին տարիներին շքերթը հրավիրում է աստղերին՝ որպես արարողության հատուկ հյուր։ Անցած տարի այդ դերում Մրայա Քերին էր:
Լուսանկարը՝ Jordan Strauss/Invision/AP, Filer
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է