Անձամբ ես աչքի քսուքներ չեմ սիրում։ Մաշկի խնամքի միջոցների նկատմամբ իմ ողջ մոլեռանդությամբ՝ ես նման քսուք գնելը գումարի վատնում եմ համարում եւ մինչեւ վերջերս սովորական խոնավեցնող միջոց էի օգտագործում, այդ թվում՝ աչքերի տակ։ Դա այնքան ժամանակ տեւեց, մինչեւ գնեցի Ordinary-ի Caffeine Solution 5% + EGCG շիճուկը՝ վստահելով խանութի խորհրդատուի համոզմանը: Չնայած իմ թերահավատությանը ՝ օգտագործումից ընդամենը մի քանի օր անց արդյունքն ակնհայտ դարձավ։ Ընդ որում, դա նկատել եմ ոչ միայն ես, այլեւ իմ շրջապատի բոլոր մարդիկ՝ կասկածանքով հարցնելով, թե ինչ պրոցեդուրա եմ կատարել։
Հավանաբար շատերիդ ծանոթ է առավոտյան զգացողությունը, երբ նայում ես քեզ հայելու մեջ եւ մտածում. «Տեր Աստված, ո՞վ է այս զոմբին»: Աչքերիս տակի մուգ շրջանակները, երբեմն էլ թեթեւ այտուցը ինձ դարձնում են հայտնի ֆիլմի զոմբիներից մեկը: Բայց ընդամենը երկու կաթիլ Caffeine Solution 5% + EGCG, եւ մի քանի րոպե անց դուք զգում եք, որ ձեր աչքերը «արթնացել են» եւ դարձել «ավելի մեծ»: Սա աչքի խնամքի առաջին միջոցն է, որն ԻՐՈՔ աշխատում է։
Այս ի՞նչ հրաշք է․
The Ordinary Caffeine Solution 5% + EGCG-ը թեթեւ շիճուկ է, որն օգնում է նվազեցնել աչքերի կոնտուրի պիգմենտացիան, մուգ շրջանակները եւ այտուցը:
Այն պարունակում է կոֆեին, որը սեղմում է աչքերի շուրջ արյունատար անոթները՝ խթանելով արյան հոսքը, օգնում է նվազեցնել այտուցը եւ անհարմար մուգ շրջանակները: Կոֆեինը նաեւ օգնում է բորբոքման դեմ եւ ավելի զգոն է դարձնում աչքերի տակ գտնվող հատվածը:
Այն նաեւ պարունակում է էպիգալոկատեխին գալատիլ գլյուկոզիդ (EGCG-ի տարբերակ, որը հայտնաբերված է կանաչ թեյի մեջ), որն ունի հակաօքսիդանտ հատկություններ եւ պաշտպանում է ազատ ռադիկալների վնասից:
The Ordinary-ն նշում է, որ այս աչքի շիճուկը նախատեսված չէ շտկելու ստվերները, որոնք առաջացել են ենթամաշկային հյուսվածքների կառուցվածքի պատճառով, ինչպիսիք են ճարպը եւ ոսկորը: Այն նաեւ նախատեսված չէ աչքի եզրագծային հատվածում ճարպային կուտակումները բուժելու համար, քանի որ տեղային բուժումներն անարդյունավետ են այդ նստվածքների դեմ:
Ինչպե՞ս օգտագործել․
Առավոտյան եւ երեկոյան ես մի կաթիլ եմ քսում աչքերիս տակ՝ խոնավեցնող տոնիկ քսելուց հետո։ Սպասում եմ մի քանի րոպե, որպեսզի այն ներծծվի, ապա կիրառում եմ մնացած միջոցները։
Որքա՞ն արժե․
Մոտ 7000 դրամ։ Բայց 30 մլ շիշը երկար կծառայի, քանի որ ձեզ միայն մեկ կամ երկու կաթիլ է անհրաժեշտ:
Ձեր՝ Լ.Վ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը