Երբ խոսքը վերաբերում է կոշիկներին, յուրաքանչյուր նորաձեւության սիրահար պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ձեռք բերի Christian Louboutin-ի՝ կարմիր տակացուով լեգենդար կոշիկները:
Իր ստեղծման 30 տարիների ընթացքում ապրանքանիշը, հավանաբար, ավելին է արել, քան ցանկացած այլ արտադրող՝ կոշիկներն արվեստի վերածելու համար։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ես պարոն Լյուբուտինին անվանում եմ կոշիկի ամենամեծ շոումենը»,-CNN Style-ին ասել է Footwear News-ի ոճի տնօրեն Շենոն Ադուչին,-«Երկրպագուների համար կարմիր տակացուն գլամուրի ամենաբարձր կետն է խորհրդանշում»:
1993-ին, իր անկախ բիզնեսը սկսելուց երկու տարի անց, Լյուբուտինը նախագծեց կոշիկի հավաքածու՝ ոգեշնչված Էնդի Ուորհոլի «Ծաղիկներ» լիտոգրաֆիայից: Բայց դիզայնը «չտպավորեց» այնպես, ինչպես ակնկալում էր Լյուբուտինը: Տեսնելով, թե ինչպես է իր օգնականը ներկում իր եղունգները, դիզայների մոտ մի գաղափար ծնվեց․ նա վերցրեց կարմիր լաքը՝ կոշիկի տակացուն ներկելու համար:
Посмотреть эту публикацию в Instagram
«Կարմիրն այն գույնն է, որը մարմնավորում է սերը, կիրքը եւ կյանքը,-CNN Style-ին ասել է Լյուբուտինը,-Այն ուժեղ է, տեսանելի, հզոր եւ հայտնի է նրանով, որ դեպի իրեն է ձգում հաջողությունը»:
Louboutin-ները էժան չեն՝ 350 մինչեւ մոտ 4000 դոլար: Բոլորը հայտնի են կարմիր տակացուով:
Посмотреть эту публикацию в Instagram
«Լավ կոշիկն այն է, որը ստիպում է քեզ լավ զգալ, լավ տեսք ունենալ, լինել ինքնավստահ եւ եռանդուն։ Լավ կոշիկը այն կոշիկն է, որը ուրախություն է պատճառում, երբ մտածում ես դրա մասին եւ երբ այն կրում ես: Այն փոխում է ձեր մարմնի լեզուն եւ վերաբերմունքը»,-ասում է դիզայները:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում