«Մանկական Եվրատեսիլ 2023»-ում հաղթեց Ֆրանսիան. Հայաստանը 3-րդն է

21:25   26 նոյեմբերի, 2023

Ֆրանսիան դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հաղթողը (228 միավոր): Հայաստանը մրցույթում զբաղեցրեց 3-րդ տեղը (180 միավոր): Երկրորդ հորիզոնականում Իսպանիան է (201 միավոր)։ Ֆրանսիային այս անգամ հաղթանակ բերեց Զոի Կլաուժուրը՝ Cœur երգով։ Հավելենք, որ անցած տարվա մրցույթում եւս հաղթել էր Ֆրանսիան՝ (Lissandro- Oh Maman!)։ 

Այս տարի Հայաստանը ներկայացնում էին Yan Girls խմբի աղջիկները՝ «Do it my way» K-Pop ժանրի երգով, որի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել էին Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

IMG_0776.jpeg (576 KB)

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան եւ Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու նպատակով:

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ը տեղի ունեցավ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում: Մրցույթին այս տարի մասնակցում էին 16 երկրների ներկայացուցիչներ:



© NEWS.am STYLE