Խորհուրդ Ամանորի համար. ինչո՞ւ տղամարդիկ չպետք է տարվեն մարմնավաճառներով

15:41   27 դեկտեմբերի, 2013

Նոր Տարին մոտենում է, իսկ այդ նշանակում է, որ երիտասարդ տղամարդկանց շրջանում, հայրենական ծագման «որակյալ» ալկոհոլը չարաշահելուց հետո, հնչելու է ավանդական՝ «գնացինք հյուրանոց, շամպայն, գնչուներ, արջեր» արտահայտությունը, որը հասկանալի լեզվով նշանակում է. գնացինք աղջիկների մոտ:

Սեռական ծառայությունների արդյունաբերությունը բավական առաջ է գնացել եւ այսօր մարմնավաճառությունը փոքր-ինչ այլ տեսք ունի: Գործուղումները, շնորհանդեսները, որտեղ զվարճանալու համար պարտադիր աղջիկներ են բերում, սեքս-զբոսաշրջությունը եւ այլն, տղամարդկանց գայթակղում են ամեն քայլափոխի:

Սակայն այդպիսի ծառայություններով չափից դուրս տարվելը տղամարդկանց վրա կարող է վատ անդրադառնալ մի քանի պատճառով:

Նախ՝ ֆինանսական առումով: Եթե դուք ընտանիքի տեր եք, ապա հասկանալի է, որ աղջիկների հետ զվարճանալու համար գումար եք ծախսում ընտանեկան բյուջեից:

Պետք է ամեն ինչին իրատեսական մոտենալ. գրեթե յուրաքանչյուր կին զգում է, որ ձեզ մոտ լրացուցիչ ծախսեր են առաջացել: Առաջինը բանը, որի մասին նա կմտածի, սիրուհին է: Այդ կարող է ձեզ համար ամենածանր հետեւանքներ առաջացնել, վեճերի եւ տարաձայնությունների պատճառ դառնալ:

Եթե հաճախ եք օգտվում մարմնավաճառների ծառայություններից, նշանակում է՝ ձեզ մոտ ինչ-որ բան այն չէ եւ անհրաժեշտ է, որ ինքներդ ձեզ խոստովանեք այդ:

Տղամարդիկ սովորաբար նման ծառայությունների դիմում են երեք պատճառով. իրենց կանանց հետ սեռական տարաձայնությունների հետեւանքով, քանի որ ուզում են կնոջ նկատմամբ իշխանություն զգալ եւ պարզապես արտահայտվել խնդիրների մասին:

Գտնելով սեփական պատճառը՝ փորձեք չեզոքացնել այն: Ձեր կինն անկողնում կարող է անել այն, ինչ մարմնավաճառը, պետք է պարզապես խթանել նրան:

Կնոջ նկատմամբ իշխանության ծարավը նույնպես կարող է իրացվել ձեր զուգընկերուհու հետ: Իսկ հոգեւոր զրույցներ առաջին հերթին պետք է վարեք ձեր մտերիմ մարդու հետ:

Նյութը` infowoman.com.ua կայքի



© NEWS.am STYLE