Սպիտակ տունը վերածվել է ձմեռային կախարդական հեքիաթի

15:36   28 նոյեմբերի, 2023

Սպիտակ տունը վերածվել է հրաշքների երկրի՝ 98 տոնածառերով եւ 72 ծաղկեպսակներով:

Ձմեռ պապին ուղղված նամակները, կարծես, կախարդական կերպով թռչում են հին փոստարկղերի միջից, իսկ երկար գնացքը պտտվում է 18,5 ոտնաչափ տոնածառի հիմքի շուրջը, մինչդեռ բոլոր տեսակի քաղցրավենիքները զարդարում են սրահները, հաղորդում է CNN-ը:

Ներկայացնելով դեկորացիաները՝ առաջին տիկին Ջիլ Բայդենն ասել է, որ այս տարվա թեման՝ «Կախարդանքը, հրաշքը եւ ուրախությունն» են՝ ոգեշնչված «մանկության հրաշքով եւ սպասումով»:

белый.jpg (52 KB)

бел1-1.jpg (55 KB)

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր սենյակ նախագծված է այնպես, որ «մաքուր, հուզմունքն ու երեւակայությունը» փոխանցվեն երեխաներին։ Դեկորացիաները (33,892 զարդարանք եւ 142,425 տոնական լույսեր) տեղադրվել են մեկ շաբաթվա ընթացքում՝ ավելի քան 300 կամավորների օգնությամբ։

белый1.jpg (58 KB)

Ակնկալում է, որ տոնական օրերին Սպիտակ տունը կհյուրընկալի մոտ 100 հազար մարդու։

белый2.jpg (83 KB)

бел.jpg (151 KB)

белый5.jpg (74 KB)

бел4-1.jpg (74 KB)



© NEWS.am STYLE