Casa Ferrari-ն՝ Աբու Դաբիում. ժամանակակից եւ դասական սուպերքարերի ցուցահանդես

23:17   28 նոյեմբերի, 2023

Աբու Դաբիում տեղի ունեցավ Casa Ferrari-ի հերթական միջոցառումը՝ ժամանակակից եւ դասական սուպերքարերի ցուցադրությունը՝ Yas Links-ում:

фр1.jpg (43 KB)

Փայլուն շոուի առանցքը SF90 XX Stradale-ն էր՝ ավտոմեքենա, որն իր դեբյուտը կատարեց տարածաշրջանում: Այն Ferrari-ի կողմից ստեղծված ճանապարհային ամենահզոր մեքենան է՝ 1000 ձիաուժ հզորությամբ եւ 350 կմ/ժ առավելագույն արագությամբ: SF90 XX Stradale-ը սահմանափակված է 799 օրինակով: Բայց այն կարող են ձեռք բերել միայն Ferraristi-ները՝ ապրանքանիշի ամենահավատարիմ հաճախորդները:

фр2.jpg (58 KB)

Ցուցահանդեսին ներկայացված նոր ապրանքների մեջ մեծ ուշադրության են  արժանացել դասական Ferrari-ները։ Ցուցադրված էին նաեւ վինտաժային Testarossas, Dinos, F40-ը եւ Daytona-ները:

фр3.jpg (52 KB)

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Պրիյանկա Չոպրան, Քրիս Հեմսվորթը, Նաոմի Քեմփբելը եւ Օռլանդո Բլումը։

фр.jpg (66 KB)

фр6.jpg (72 KB)

фр7.jpg (106 KB)

фр8.jpg (76 KB)



© NEWS.am STYLE