Մայքլ Դուգլասը Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում արժանացել է պատվավոր մրցանակի

14:29   29 նոյեմբերի, 2023

Հոլիվուդի վետերան՝ հայտնի դերաան եւ պրոդյուսեր Մայքլ Դուգլասը Հնդկաստանի 54-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Satyajit Ray Lifetime Achievement» մրցանակին, գրում է AP-ն։

Մրցանակը ստանալիս «Օսկար»-ի կրկնակի դափնեկիրն ասել է, որ «շոյված» է դրա համար, եւ, որ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի հետ մեկտեղ փառատոնը հիշեցնում է «կինոարվեստի մոգության» մասին:

«Կինոն այն քիչ մեդիա արտադրանքներից է, որն ունի մեզ միավորելու եւ փոխակերպելու ուժ: Դա ավելին է, քան բաժանումները, աշխարհագրությունը, ռասայական լեզուն, թե, նույնիսկ, ժամանակը»,-իր խոսքում հավելել է նա։

«Այսօր կինոյի համաշխարհային լեզուն ավելի իմաստալից է, քան երբեւէ»,-նշել է 79-ամյա դերասանը:



© NEWS.am STYLE