Stella McCartney x Veuve Clicquot. երբ խաղողի թափոնները եւ խցանները վերածվում են պայուսակների եւ կոշիկների

16:23   30 նոյեմբերի, 2023

Stella McCartney x Veuve Clicquot համագործակցության շնորհիվ խաղողի եւ խցանների թափոնները վերածվում են  վեգանական պայուսակների եւ կոշիկների:

LVMH-ի հովանու ներքո այս երկու ապրանքանիշերն իրենց ջանքերն ուղղել են Vegea անունով հայտնի կաշվե այլընտրանքի մշակմանը:

стелла1.jpg (39 KB)

Ստելլա Մաքքարթնին ներկայացրել է Vegea-ի վեց աքսեսուարներ, որոնք առաջին անգամ ցուցադրվել են 2023 թվականին՝ Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում: Աստղային հավաքածուն ներառում է երեք խորհրդանշական Frayme պայուսակ, Veuve Clicquot-ի համար նախատեսված շշերի պահարան եւ Elyse ֆիրմային սանդալների երկու տարբերակ:

стелла2.jpg (41 KB)

Արտահայտելով իր ոգեւորությունը նորաձեւության տան եւ շամպայնի տան միջեւ եզակի համագործակցության վերաբերյալ՝ Ստելլա Մաքքարթնին ասել է. «Այս համագործակցությունը ներկայացնում է իմ մոտեցման կատարյալ միաձուլումը Veuve Clicquot-ի անհավանական բնական բաղադրիչների հետ՝ թափոնների օգտագործումը ցուցադրելով որպես կենդանիների կաշվի շքեղ այլընտրանք, որը հեշտությամբ կարելի է մասշտաբային դարձնել եւ փոխել արդյունաբերությունը: Դուք, իսկապես, չեք նկատի տարբերությունը»:



© NEWS.am STYLE