«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը (VIDEO)

19:01   4 դեկտեմբերի, 2023

Ընդարձակ սահադաշտի բացումով, 15 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառի լուսային շոուով  ու Սանտայի գալով «Երեւան պարկ»-ում մեկնարկեց ձմեռային սեզոնը, որն այս տարի կրում է «Սառցե հեքիաթ՝ վիշապի լեգենդը» անվանումը: 

Պրոֆեսիոնալ գեղասահորդների պարային ներկայացմամբ ու վիշապի առաջնորդությամբ՝ սահադաշտն այսուհետ պատրաստ է հյուրընկալել այգու այցելուներին:

Էքստրիմի սիրահարներն ադրենալինի պակաս չեն ունենա, նույնիսկ, ձմռանը: Շարունակում են գործել թե բացօթյա, թե ներսի հատվածի ատրակցիոնները: Գինը չի փոխվել՝ սահադաշտից եւ ատրակցիոններից անսահմանափակ օգտվելը մտնում է տոմսի արժեքի մեջ։ 

Ավելին՝ NEWS.am STYLE-ի պատրաստած ռեպորտաժում։ 



© NEWS.am STYLE