Բրազիլիայում «Dune 2»-ին նվիրված միջոցառման ժամանակ հանդիսատեսը Ֆլորենս Փյուի ուղղությամբ առարկա է նետել

22:35   4 դեկտեմբերի, 2023

Սան Պաուլոյում կայացած CCXP միջոցառման ժամանակ Ֆլորենս Փյուի ուղղությամբ առարկա են նետել, որը հարվածել է դերասանուհու դեմքին:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա Բրազիլիայում Comic Con միջոցառման շրջանակում իր գործընկերների՝ Թիմոտի Շալամեի, Զենդայայի, Օսթին Բաթլերի եւ ռեժիսոր Դենիս Վիլնյովի հետ միասին գովազդում էր «Dune: Part Two» ֆիլմը:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է հանդիսատեսի շարքից նետված առարկան հարվածում դերասանուհու դեմքին, մինչ վերջինը լուսանկարվում էր գործընկերների հետ։ 

Փյուն հանկարծակիի է եկել, սակայն պահպանել է հանգստությունը:

Վերջին շրջանում նման միջադեպեր տեղի են ունեցել մի շարք այլ աստղերի հետ։ Համերգների ժամանակ «իրեր են հարվածել» նաեւ Դրեյքին, Lil Nas X-ին եւ Հարի Սթայլսին։

Լուսանկարը՝ Mike Marsland/Wireimage



© NEWS.am STYLE