Օփրա Ուինֆրիի սլացիկ կազմվածքի գաղտնիքը

12:03   6 դեկտեմբերի, 2023

Գաղտնիք չէ, որ Օփրա Ուինֆրիի քաշը տարիների ընթացքում տատանվել է, բայց նա երբեք չի նեղվել իր կազմվածքը ցուցադրելուց։ Օրերս նկատելիորեն նիհարած հեռուստահաղորդավարուհին Ակադեմիայի թանգարանում մասնակցել է գալա երեկոյի։

«Կիսվեք Ձեր նիհարելու գաղտնիքով», -գրել է սոցցանցի օգտատերերից մեկը։ Մյուսն էլ զարմացել. «Ինչպե՞ս նա կարողացավ կորցրնել այդ ամբողջ քաշը: Մարզա՞նք եւ դիետա՞, թե՞ դիետա, մարզանք եւ բժշկական միջամտություն: Ես պետք է իմանամ»:

IMG_1148.jpeg (300 KB)

Ուինֆրին միշտ համեմատաբար բաց եւ անկեղծ է եղել իր արտաքինի, ինչպես նաեւ առողջության ու մարզավիճակի մասին խոսելիս: Իր «ամենագեր» շրջանում նա կշռում էր 107 կգ։ Քաշը միշտ եղել է նրա կարիերայի ուշադրության կենտրոնում, իսկ 2015 թվականին նա դարձել է Weight Watchers-ի դեսպանը:

«Weight Watchers-ն ավելի հեշտ է, քան ցանկացած այլ ծրագիր, որին ես երբեւէ մասնակցել եմ: Դա ապրելակերպ է, սնվելու միջոց: Դուք երբեք չեք զգա, որ դիետա եք պահում, եւ այն աշխատում է», -ասել է նա այն ժամանակ մամուլի հաղորդագրության մեջ,-«Ես կարող եմ անկեղծորեն ասել, որ այլեւս խնդիրներ չունեմ: Ես ուտում եմ այն ​​ամենը, ինչ սիրում եմ՝ տակո, մակարոնեղեն»:

IMG_1149.jpeg (322 KB)

Մեդիամագնատը սկզբում կորցրել է ավելի քան 18 կգ եւ, պարբերաբար, վերադարձել սնվելու այս ծրագրին:

2023 թվականի սեպտեմբերին Ուինֆրին զարմացրեց նրանց, ովքեր օգտագործում են Ozempic կամ նմանատիպ դեղամիջոցներ քաշ կորցնելու համար՝ խոստովանելով, որ ժամանակին մտածում էր գնալ այդ ճանապարհով, «Որովհետեւ դեղահաբը հեշտ միջոց է»: Պատճառներից մեկը, որ նա զգում էր այդ դեղորայքն ընդունելու անհրաժեշտությունն այն էր, որ տաբլոիդները «ամաչեցնում էին իրեն մոտ 25 տարի շարունակ»՝ մեղադրելով առողջությանը չհետեւելու եւ «կամքի ուժ» չունենալու մեջ:

Ինչպիսի՞ն է նրա սննդակարգը:

IMG_1150.jpeg (218 KB)

Ըստ Oprah.com-ի՝ Ուինֆրիի դիետան «առողջ է, բայց հեռու է ձանձրալի լինելուց», եւ նա «օրական ընդունում է միջինը մոտ 1700 հավասարակշռված կալորիա»:

Նրա սննդակարգը հետեւյալն է՝ 50 տոկոս ածխաջրեր (ձավարեղեն, մրգեր եւ բանջարեղեն), 30 տոկոս ճարպ (հիմնականում «առողջ») եւ 20 տոկոս սպիտակուց:

Օփրան կենտրոնանում է «թարմ, պարզ պատրաստված ուտեստների» վրա, որպեսզի նատրիումի մակարդակը պահի «անհրաժեշտ մակարդակի սահմաններում»:

Ինչպիսի՞ն է նրա մարզման ռեժիմը

IMG_1151.jpeg (273 KB)

Ըստ Oprah.com-ի, նա շաբաթական 45 րոպե աերոբիկ վարժություններ է անում: Մարզումները ներառում են «ուժային քայլք վազքուղու վրա (մինչեւ 10 տոկոս), վազք, էլիպսաձեւ վարժություններ, աստիճաններով բարձրանալ կամ թիավարում:

Շաբաթական չորս կամ հինգ օր՝ ընթրիքից առաջ, հոլիվուդյան աստղը 20 րոպեով կատարում է վերը նշված վարժություններից որեւէ մեկը։



© NEWS.am STYLE