Արդեն մոտ երեք տասնամյակ է՝ Architectural Digest-ը կազմում է ինտերիերի դիզայնի, ճարտարապետության եւ լանդշաֆտային դիզայնի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը:
«Մենք ուսումնասիրել ենք դիզայնի արդյունաբերության բոլոր անկյունները՝ գտնելու AD100-ի վերջին լրացումները»,-CNN-ին ասել է AD-ի խմբագրության տնօրեն Էմի Ասթլին,-«Նոր ցուցակն ապացույցն է նրա, որ հին կանոններն այլեւս չեն կիրառվում լավ դիզայնի դեպքում»,-հավելել է նա:
2024 թվականի ցանկը ներառում է յոթ դիզայների, ովքեր այս տարի դեբյուտ են կատարել AD Փառքի սրահում։ Նրանց թվում է 2022 թվականի Պրիցկերի մրցանակակիր Ֆրենսիս Կերեն, որը հայտնի է Աֆրկայում եւ Եվրոպայում իր նորարարական եւ կայուն ճարտարապետական աշխատանքներով։
Ճարտարապետության եւ դիզայնի ոլորտում հայտնի Rockwell Group-ի հիմնադիր եւ նախագահ Դեյվիդ Ռոքվելը, ով մասնագիտացած է հյուրանոցային բիզնեսի մեջ, եւ ժամանակակից դիզայներ Վիկտորյա Հագանը, ինչպես նաեւ՝ դիզայնի նորարարներ Ջեֆրի Բիլհուբերը, Վալդո Ֆերնանդեսը, Վիրոմ Գրեննին եւ Թինո Զերվուդաչին այս ցուցակում նույնպես նորեկներ են:
AD100-ի ամբողջական ցուցակը կհրապարակվի հրատարակության 2024 թվականի հունվարի համարում՝ «Միայն լեգենդներ» վերնագրով։