Ջերմ հուշերի ու հանդիպումների ծանոթ «խառնաշփոթ». Ստեփանակերտի հայտնի Bardak Pub-ը վերաբացվեց Երեւանում (VIDEO)

12:08   10 դեկտեմբերի, 2023

Կոլորիտային մթնոլորտի, ջերմ հուշերի ու հանդիպումների ծանոթ «խառնաշփոթ»՝ նոր հարկի տակ: Ստեփանակերտի հայտնի Bardak Pub-ն իր գործունեությունը վերսկսեց Երեւանում: Այսուհետ Խանջյան 8/1 հասցեում ձեզ կողջունեն արցախյան հյուրընկալությունն ու ջերմությունը, որոնք դրոշմ են թողել յուչաքանչյուր այցելուի սրտում:

Երեւանյան փաբը, առաջին հայացքից, տարբերվում է Ստեփանակերտի Bardak-ից, բայց երբ գալիս են հյուրերն ու այցելուները՝ այն ձեռք է բերում ծանոթ գույնն ու մթնոլորտը:

Փաբը Ստեփանակերտում բացվել է 2016 թ-ին՝ դառնալով ոչ միայն արցախցիների, այլեւ հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը: Սակայն 2020-ն իր հետ բերեց համաճարակը, այնուհետեւ՝ պատերազմ, հետո բլոկադա… Արցախցիների հետ անցնելով բոլոր դժվարությունների միջով՝ Bardak-ն իր տեղը գտավ Երեւանում, ու այսօր հիմնադրից ոչ պակաս հուզված ու ոգեւորված են մշտական այցելուները:

Փաբը շուտով կընդլայնվի ոչ միայն ինտերիերով, այլեւ երաժշտական ծրագրով՝ հյուրերի ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար: 

Ավելին՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:

Լրագրող՝ Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE