«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հերոսուհու հայտնի կիսաշրջազգեստը հանվել է աճուրդի

20:35   11 դեկտեմբերի, 2023

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալում Սառա Ջեսիկա Փարքերի հերսուհու՝ Քերի Բրեդշուի խորհրդանշական կիսաշրջազգեստը Julien's-ում աճուրդի է հանվել 12 հազար դոլարով:

Աճուրդը կկայանա 2024 թ-ի հունվարի 11-ին։ Բացի սերիալի հայտնի հերոսուհու շրջազգեստից՝  աճուրդում կվաճառեն նաեւ Քիմ Քարդաշյանի, Ուիթնի Հյուսթոնի, Օդրի Հեփբերնի եւ արքայադուստր Դիանայի իրերից:

Հայտնի է, որ շղարշե կիսաշրջազգեստը պատահաբար գտել էր «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի դիզայները, եւ այն սկզբում արժեցել է ընդամենը 5 դոլար։ Այն հետագայում դարձել է Բրեդշոուի ամենահայտնի հագուստներից մեկը:



© NEWS.am STYLE