Մեսսիի կնոջ եւ Վիկտորիա Բեքհեմի ոճային լուքերը՝ համատեղ լուսանկարում

19:16   11 դեկտեմբերի, 2023

Ֆուտբոլի լեգենդներ Դեւիդ Բեքհեմի ու Լիոնել Մեսսիի կանայք հանդիպել են Մայամիում՝ Vogue-ի եւ Վիկտորիայի համատեղ միջոցառման ժամանակ։ Վիկտորիա Բեքհեմն ու Անտոնելա Ռոկուցոն Instagram-ում կիսվել են իրենց մտերմությամբ ու փոխադարձ ջերմությամբ։

Հմայիչ կանայք եւս մեկ անգամ փաստել են, որ նորաձեւության աշխարհի կարկառուն ներկայացուցչներից են՝ կեցվածք ընդունելով դասական, բայց ժամանակակից լուծումներ ունեցող կերպարներով։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Victoria Beckham (@victoriabeckham)

Անտոնելան նախընտրել է սեւը։ Նա կրել է սեւ տոպ, ջինսե դետալներով սեւ տաբատ (Վիկտորիայի հավաքածուից) ու դասական պիջակ։ Նրա ձեռքին սեւ պայուսակ է՝ Վիկտորիա Բեքհեմի բրենդային շղթայով։ Այլ աքսեսուարներից Անտոնելան նախընտրել է կլոր ականջօղեր եւ կլոր կախազարդով բարակ շղթա։ Վիկտորիան հակառակը՝ ընտրել է սպիտակը։ Նա միատոն կերպարով է՝ դասական պիջակի եւ կոշիկները ծածկող լայն տաբատի համադրությամբ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Victoria Beckham (@victoriabeckham)

«Այնքան ուրախ եմ, որ այսպիսի հրաշալի ընկերներ ունեմ Մայամիում։ Քեզ շատ եմ սիրում Անտոնելա»,-լուսանկարը մակագրել է Բեքհեմի կինը։ Ռոկուցոն փոխադարձ ջերմություն է ցուցաբերել մեկնաբանությունների բաժնում։ «Դու, իսկապես, ոգեշնչող ես»,-գրել է նա։ 



© NEWS.am STYLE