Տոնածառերը երբեք շատ չեն լինում. Քիմ Քարդաշյանն իր առանձնատունը վերածել է ձմեռային հրաշքների երկրի

14:25   12 դեկտեմբերի, 2023

 Քիմ Քարդաշյանն ամեն ինչ անում է ամանորյա տրամադրության մեջ մտնելու համար։ Եվ նույնիսկ Լոս Անջելեսի տաք եղանակը չի կարող խանգարել նրան ձյունառատ Սուրբ Ծնունդ անցկացնել:

Ռեալիթի շոուի աստղը կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ իր Hidden Hills առանձնատան մեծ միջանցքում տեղադրված են մի քանի ցնցող սոճիներ, որոնք կարծես ձյունով ծածկված լինեն:

@kimandnorth

Candy cane Lane

♬ Candy Cane Lane - Sia

Քիմին հաջողվել է իսկական ձմեռային հրաշքների աշխարհ ստեղծել. Տեսահոլովակներից մեկում տեսախցիկը շրջում է ձյունածածկ տոնածառերի անտառի միջով, հնչում է Սիայի «Candy Cane Lane» երգը, որի տակ պարում է նրա 10-ամյա դուստր Նորթը:

@kimandnorth

♬ CHRISTMAS IS COMIN - LiKAY

Այս տոնական սեզոնին SKIMS-ի ստեղծողը կամաց-կամաց բացահայտում է իր շքեղ տոնական զարդարանքը սոցիալական ցանցերում: Դեկտեմբերի սկզբին նա մինի-շրջայց կատարեց իր խորհրդանշական լոգարանում, որտեղ տեղադրված են շողշողացող տոնածառեր՝ հատակից առաստաղ: 



© NEWS.am STYLE