Սաուդյան Արաբիայի «Ապագայի քաղաքը»՝ Neom-ը, հայտարարել է նոր սյուրռեալիստական մեծ մեգա-նախագծի՝ Utamo-ի մասին: Սա հերթական շքեղ հյուրանոցը չէ, որն օգտվում է Կարմիր ծովի գեղեցկությունից եւ շրջակա միջավայրից. սա աննման ժամանցի վայր է:
Utamo-ն, որն Աքաբայի ծոցի ափին գտնվող լեռներում է, բնակիչների համար ներկայացումների, ցնցող տեսարանների եւ աննախադեպ իրադարձությունների տուն է: Այն խոստանում է ապահովել գեղատեսիլ, գրեթե այլաշխարհիկ ֆոն՝ երաժշտական միջոցառումների, ցուցահանդեսների եւ արվեստի իրադարձությունների համար:
Այցելուներին արվեստի ու ժամանցի այս օազիսում կուղեկցեն միստիկական ծաղկային զբոսավայրի միջով, որը գեղարվեստորեն միահյուսված է 50 տեսակի թփերի, խոտաբույսերի եւ ծաղիկների հետ: Մեծ դահլիճը, 64 մ բարձրությամբ առաստաղներով, ծառայում է որպես արվեստի եւ ճարտարապետության միաձուլման կենտրոնական կետ եւ ներառում է ելույթների համար բազմաֆունկցիոնալ տարածք:
Ապագայի թատրոնը կմիավորի իրականությունը վիրտուալ աշխարհների հետ եւ կներառի բազմաֆունկցիոնալ ցուցասրահներ, VIP սրահներ եւ շքեղ ռեստորաններ:
Neom-ը նախագծի մասին հատարարեց Instagram-ում՝ հրապարակելով մի հատված, որտեղ ցուցադրվում են Utamo-ի հրաշքները. «Ներկայացնում ենք Utamo-ն՝ արվեստի ու զվարճանքի հրաշալի վայրը: Utamo-ն կներկայացնի բազմաթիվ բացառիկ զվարճանքներ»: