Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը Instagram-ում համարձակ կերպար է ցուցադրել։ Երգչուհին փորձարկել է վառ գույների ու ռիսկային կտրվածքների համադրությունը՝ ստանալով սեքսուալ Բարբիի կերպար։
Աթենան կրում է կիպ, էլեկտրիկ կապույտ երանգի տոպ, պատռված ջինսեր՝կոնքի հատվածում միացված շղթաներով, եւ բարձր տակացուով վարդագույն կոշիկներ։ Նա կեցվածք է ընդունել լոգարանում։
«Փոփ մշակույթ»,-լուսանկարը վերնագրել է երգչուհին։ Գրառման հեշթեգերից նաեւ պարզ է դառնում, որ լուսանկարն արվել է Վիեննայում։
Աթենայի կերպարը հիացմունք է առաջացրել նրա հետեւորդների շրջանում, որոնք Instagram-ում շտապել են թողնել «Wow»-ներ եւ դրական մեկնաբանություններ։