Versace Pre-fall 2024. Դոնատելա Վերսաչեն առաջարկում է հավերժական հագուստի նմուշներ

22:17   22 դեկտեմբերի, 2023

Versace-ի Pre-fall 2024 հավաքածուն գնում է Icons-ի հետքերով՝ ձգտելով հավերժական դիզայնին, որի մասին այս տարի հայտարարեցին աղմկահարույց արշավով, որը գլխավորում էր Էնն Հեթուեյը՝ հավատարիմ մնալով իր «հասարակ աղջկա» կերպարին։

версаче.jpg (34 KB)

Իր վերջին աշխատանքում Դոնաթելլա Վերսաչեն շարունակում է փոխանցել այս ոգին եւ զարգացնել տան խորհրդանշական տարրերը՝ մարմնավորված նոր գործվածքների մեջ: Դրանք ներառում են կատարյալ կաշմիրե վերարկու, կատարյալ կարված կոստյում, կատարյալ տրիկոտաժ եւ, նույնիսկ, կատարյալ կարգո տաբատներ, որոնք վերջին շրջանում նախընտրում է բրենդի գլխավոր ստեղծագործական տնօրենը:

версаче1.jpg (33 KB)

«Այս հավաքածուն շատ անհատական ​​արտացոլումն է այն բաների, որոնք ես ամենից շատ եմ սիրում Versace-ից եւ որոնք կրում եմ ամեն օր»,-հաստատել է Դոնաթելան:

версаче2.jpg (33 KB)



© NEWS.am STYLE