Եվա Ռիվասն Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում հայտնի վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի կողքին է։ «Միշտ երիտասարդ, միշտ գեղեցիկ եւ ցանկալի, հավերժ տաղանդավոր ու անկրկնելի»,-հրապարակումը մակագրել է երգչուհին։
Նրա արած հեշթեգերից պարզ է դառնում, որ արտիստները լուսանկարվել են Դուբայում, հավանաբար միասին հանդես են եկել կորպորատիվ միջոցառումներից մեկին։ Եվան կրում է ջրահարսի ոճի փայլուն կապույտ զգեստ, իսկ պարանոցը զարդարում է սպիտակ քարերով չոկերով։ Պավլիաշվիլին ընտրել է դասական ոճը՝ սպիտակ վերնաշապիկ եւ սեւ կոստյում։
Երգչուհու հետեւորդները նշել են, որ նրա զգեստը շքեղ է։