Vivienne Westwood նորաձեւության տունը ներկայացրել է 2024 թվականի գարուն/ամառ նոր արշավը

16:04   5 հունվարի, 2024

Vivienne Westwood նորաձեւության տունը ներկայացրել է իր նոր՝ գարուն/ամառ 2024 արշավը, որը ցույց է տալիս, թե ինչ է առաջարկելու հայտնի տունը գալիք սեզոններին։

вивен.jpg (65 KB)

Արշավին մասնակցում են հայտնի նորաձեւության լուսանկարիչ Յուրգեն Թելլերը, ինչպես նաեւ այնպիսի մոդելներ, ինչպիսին Նաոմի Քեմփբելն է։

вивен1.jpg (83 KB)

Սակայն գովազդային արշավի, թերեւս, ամենատպավորիչ պահն այն է, որ այն ներկայացնում է Անդրեաս Քրոնթալերի ցուցադրությունը, որը նվիրված է Վիվիենի՝ վերջին չորս տասնամյակների անձնական զգեստապահարանին:

вивен2.jpg (84 KB)

«Մենք, ի սկզբանե, ցանկանում էինք արշավը ներկայացնել որպես նատյուրմորտ, թվում էր, որ դա լավագույն միջոցն էր Վիվիենի զգեստապահարանը ցուցադրելու համար: Մտքիս եկան ցուցադրական մանեկեններ, եւ մենք ստուգեցինք այն գործարանները, որտեղ դրանք պատրաստվել էին»,-ասել է Քրոնթալերը,-«Մենք գտանք Անգլիայում մնացած վերջին գործարաններից մեկը եւ գնացինք այնտեղ՝ նկարահանելու նոր արշավը»։

вивен3.jpg (74 KB)

вивен4.jpg (78 KB)



© NEWS.am STYLE