Rolex-ը հարգանքի տուրք է մատուցում Վիեննայի ֆիլհարմոնիկին՝ սահմանափակ քանակով թողարկված Day-Date ժամացույցով

17:21   8 հունվարի, 2024

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցության հիսուներորդ տարեդարձի առթիվ՝ Rolex-ը ներկայացրել է տարվա իր առաջին ժամացույցը, որը 36 մմ տրամաչափի մոդել է՝ նվիրված համաշխարհային մակարդակի նվագախմբին:

2009 թվականից Rolex-ը հանդիսանում է Վիեննայի ֆիլհարմոնիայի ամանորյա համերգի բացառիկ հովանավորը, որը սովորաբար տեղի է ունենում ամեն հունվարին՝ Վիեննայի Musikverein-ի հեղինակավոր Ոսկե դահլիճում:

Նոր Day-Date-ն առանձնանում է նրբագեղ թվատախտակով, որի վրա պատկերված են ջութակի տարբեր մասեր՝ հիշեցնելով միջին դարի ժամանակակից արվեստը: Կանաչի երեք տարբեր երանգներով ներկված ժամացույցը լրացնում են 18 կարատանոց դեղին ոսկուց փայլուն պատյանը, թեւնոցն ու թվատախտակը:

Վիեննայի ֆիլհարմոնիայի վերջին ամանորյա համերգի ժամանակ այս հատուկ ժամացույցը եղել է մի քանի երաժիշտների դաստակներին։ Մոդելը հասանելի է չափազանց սահմանափակ քանակով՝ հատուկ ընտրված հաճախորդների համար:



© NEWS.am STYLE