Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր մատնահարդարումը, որը թրենդ է դառնալու 2024 թվականին

15:35   9 հունվարի, 2024

Կարճ կաթնագույն եղունգները, որոնք կարելի է տեսնել Chanel Cruise 2024 ցուցադրության ժամանակ, նշանավորեցին նորաձեւության միտումը: Չկա ավելի լավ օրինակ, քան Ջենիֆեր Լոպեսը, ով ընտրել է բնական մատնահարդարում՝ փայլով։

Այսպես կոչված  «lip gloss nails»-ը (շուրթերի փայլի երանգով եղունգները) փայլուն էֆեկտ ունեն՝ շնորհիվ լաքի փայլող մասնիկների, որոնք արտացոլում են լույսը: Նրա մատնահարդարը՝ Թոմ Բաչիկը, այս երանգն անվանել է «Ամանորյա երկնային շողշողացող նյուդ»: Այն կատարված է եղունգների վրա՝ բալերինայի տեսքով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация отNails (@tombachik)

Balleerina Manicure-ն իր անվանումն ստացել է իր ձեւից ելնելով, որը հիշեցնում է ավանդական բալետային կոշիկները: Այն կատարյալ է «հանգիստ շքեղության» սիրահարների համար:

Գույնը՝ թափանցիկ, փայլով։ Ընտրում ենք լաքի ամենաբնական, բայց շողացող երանգը։ Այս դեպքում ամենակարեւորը կուտիկուլների եւ ձեռքերի խնամքն է, որպեսզի դրանք միշտ կատարյալ տեսք ունենան:



© NEWS.am STYLE