Սաբատո Դե Սառնոսի դեբյուտը՝ Gucci-ի Ancora արշավում

17:33   9 հունվարի, 2024

Gucci-ն ներկայացրել է նոր՝ Ancora արշավը, որը ներառում է նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Սաբատո Դե Սառնոսի 2024 թվականի գարուն/ամառ դեբյուտային հավաքածուն:

гучи.jpg (59 KB)

Դեյվիդ Սիմսի նկարահանած նոր արշավը հարգանքի տուրք է նորաձեւության մեջ լուսանկարչության ուժին: Դրա շնորհիվ վիզուալ էֆեկտները կենտրոնանում են հավերժական գեղեցկության եւ ինքնարտահայտման թեմաների շուրջ՝ երկու հիմնական շեշտադրումներ, ինչին Դե Սառնոն փորձում է հասնել:

гучи1.jpg (55 KB)

Արշավում ներկայացված է գարուն-ամառ 24 հավաքածուի ապրանքների շարք՝ համադրելով էլեգանտությունը առօրյա գործնականության հետ: Դասական սեւ բլեյզերներ՝ հստակ կտրվածքներով, փայլուն դետալներով վերարկուներ, կաշվե բաճկոններ, ընդգծված հուդիներ եւ այլն:

гучи2.jpg (104 KB)

Սակայն, հատկապես, աչքի են ընկնում կաշվե կիսաշրջազգեստը, բաց մեջքով ու գունավոր դետալներով սպիտակ տոպը եւ կրեմագույն Jackie 1961 պայուսակը՝ համապատասխան գույնզգույն զարդարանքով:

гучи3.jpg (116 KB)

гучи4.jpg (117 KB)

Արշավը կյանքի կոչելուն օգնել են մոդելներ Անան, Ֆադիյան, Ցզյահուեն, Նյաջուկը եւ Վիոլետը: Նրանք ներկայացնում են անհատական ​​գեղեցկության եւ ուժի արտահայտություն, որն ունի յուրաքանչյուր կին:

гучи5.jpg (73 KB)

гучи6.jpg (88 KB)



© NEWS.am STYLE