Էվա Խաչատրյանի ձմեռային լուքը՝ գլամուրային շեշտադրությամբ (ֆոտո)

14:32   10 հունվարի, 2024

Էվա Խաչատրյանը հետեւորդների հետ կիսվել է ամանորյա ֆոտոշարքի նոր կադրերով։ Դերասանուհին նշել է՝ թեեւ լուսանկարները ուշացումով է տեղադրում, սիրել է շարքը, ու հույս հայտնել, որ այն հավանել են նաեւ իր հետեւորդները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eva Khachatryan (@eva__khachatryan)

Լուսանկարներում Էվան գլամուրային լուքով է՝ համատեղելով ձմեռային փայլն ու դասական շքեղությունը։ Դերասանուհին կրեմագույն մորթյա վերարկուով է, որի ներքո կրում է մարմնագույն զգեստ, որը լրացված է փայլուն քարերով։ Կերպարը Էվան ամբողջացրել է գլամուրային դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ, որպես շեշտադրում ընտրելով վառ կարմիր շրթներկը։ 



© NEWS.am STYLE