Յոթ «մահացու մեղքեր», որոնցից պետք է խուսափել սեքսից հետո

23:31   10 հունվարի, 2024

Սեքսից հետո պահերը նույնքան կարեւոր են, որքան բուն ակտը։ «Էներգիայի փոխանցումը, որը տեղի է ունենում սեքսի ժամանակ, շարունակվում է սեքսի ավարտից հետո»,-Sun-ին ասել է հարաբերությունների խորհրդատու Հոլլի Ռոբինսոնը՝ նշելով, որ մեկ սխալ «քայլը» կարող է փչացնել զուգընկերոջ ամբողջ էրոտիկ փորձը:

Նրա խոսքով՝ կան յոթ «մահացու մեղքեր», որոնցից պետք է խուսափել սեքսից հետո։

Ոչ մի բացասական բան

«Սեքսից հետո պետք է կիսվել այն մասին, ինչը ձեզ դուր է եկել, այլ ոչ թե այն, ինչ կցանկանայիք, որ այլ կերպ լիներ»,-ասում է Ռոբինսոնը՝ նշելով, որ քննադատությունը չպետք է հետեւի ակտից անմիջապես հետո:

Ոչ մի «կեղտոտ» արտահայտություն

Կրքի մեջ սիրահարները կարող են հաճույք ստանալ «կեղտոտ արտահայտություններից» եւ միմյանց կոչել անպարկեշտ անուններով: Այնուամենայնիվ, երբ սեքսը ավարտվում է, դադարեցրեք ձեր զուգընկերոջ հասցեին նվաստացնող բառեր օգտագործել: «Հնարավոր է, որ ձեզ դուր գա, որ ձեզ ինչ-որ կերպ անվանեն սեքսի ժամանակ, բայց եթե դրանից հետո ձեզ այդպես անվանեն, գուցե, բոլորովին այլ կերպ արձագանքեք»,-նշում է Ռոբինսոնը:

Մի շտապեք վերցնել հեռախոսը

Սեքսից հետո, գուցե, գայթակղվեք վերցնել ձեր հեռախոսը՝ բաց թողնված հաղորդագրությունները կամ էլ․ փոստերը ստուգելու համար, սակայն Ռոբինսոնն ասում է, որ այդկերպ երաշխավորված է, որ կվիրավորեք ձեր զուգընկերոջը:

Մի հիշատակիր քո նախկինին

Սա կարող է ակնհայտ թվալ, բայց Ռոբինսոնի խոսքով՝ այս սխալը, զարմանալիորեն, տարածված է իր հաճախորդների շրջանում: «Չնայած ես բոլորովին կողմ եմ հարաբերություններում բաց լինելուն, սեքսից հետո մեր անցյալի փորձով կիսվելը ճիշտ ժամանակը չէ»,-շեշտում է նա։

Մի խոսեք գործերի մասին

Տնային գործերի մասին ցուցակ կազմելը տրամադրությունը փչացնելու եւս մեկ ​​միջոց է: «Սեռական ակտից հետո պետք է ապահովել խաղաղ տարածություն, որտեղ կարող եք միասին լինել եւ վայելել այն, ինչ պարզապես զգացել եք»,-ասում է Ռոբինսոնը,-«Փորձեք չխոսել ձեր աշխատանքային ծրագրի ժամկետների կամ երեխայի քնի օրինաչափությունների մասին»:

Մի ցատկեք անմիջապես անկողնուց

Միգուցե, անմիջապես ցանկանաք գնալ լոգարան, բայց մի շտապեք: Խորհրդատուն ասում է, որ գրկախառնության մի քանի րոպեն ընդհանուր փորձը շատ ավելի հաճելի կդարձնեն:

Մի տխրիր

«Օրգազմից հետո ձեր զուգընկերը կարող է թուլություն զգալ, մինչդեռ ձեր էներգիան, գուցե, բարձրանա, եւ դա նորմալ է»,-նշում է Ռոբինսոնը,-«Եթե ցանկանում եք վեր թռչել եւ սկսել յոգայով զբաղվել քնելուց առաջ, մի տխրեք, եթե ձեր զուգընկերը քնկոտ է, եւ չի կիսում ձեր տրամադրությունը»։



© NEWS.am STYLE