Ulysee Nardin-ը, Վիշապի տարվա առթիվ, ներկայացրել է Blast Tourbillon-ի նոր տարբերակը

16:22   11 հունվարի, 2024

Ulysee Nardin-ը ներկայացրել է Blast Tourbillon-ի նոր տարբերակը, որը հատուկ ստեղծված է 2024 թվականի չինական կենդանակերպի նշանի՝ վիշապի պատվին։

IMG_1639.jpeg (98 KB)

Նրբագեղ Blast Tourbillon Dragon-ը ներկայացված է վարդագույն ոսկուց պատրաստված՝ 45 մմ լայնությամբ անկյունային պատյանով  եւ լրացված է սեւ շրջանակով, պատյանի մեջտեղի մասը պատրաստված է տիտանից՝ DLC ծածկույթով։ Ժամացույցի «գլխավոր հերոսը» հոյակապ, քանդակազարդ եւ կրակոտ վիշապն է, որը պատկերված է թվատախտակի վրա: Մոդելն ունի թեւնողցի երկու տարբերակ՝ սեւ ալիգատորի կաշվից եւ թավշյա:

IMG_1640.jpeg (59 KB)

88 կտորից բաղկացած Blast Tourbillon Dragon-ի սահմանափակ նմուշն արժե 100 600 դոլար:



© NEWS.am STYLE