«Ճիչ» սարսափ ֆիլմի աստղը BAFTA-ի միջոցառման ժամամակ աջակցել է Մայքլ Գուրջյանի եւ Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմին

14:04   14 հունվարի, 2024

Երեկ՝ հունվարի 13-ին, BAFTA-ն (Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսային արվեստի ակադեմիան) Լոս Անջելեսում կազմակերպել էր իր ամենամյա թեյախմության միջոցառումը, որին հրավիրված էին տարվա ամենաքննարկված սերիալների եւ ֆիլմերի դերասաններն ու հեղինակները։ Հյուրերի թվում է եղել նաեւ ամերիկահայ ռեժիսոր եւ դերասան Մայքլ Գուրջյանը, որի «Ամերիկացին» դարձել է առաջին հայկական ֆիլմը «Օսկարի» shorlist-ում։ 

Ռեժիսորը, որը նաեւ ֆիլմի գլխավոր դերասակատարն է, միջոցառմանը ժամանել էր «Ճիչ» սարսափ ֆիլմի աստղ Նիվ Քեմփբելի հետ, որին շնորհակալություն է հայտնել հայկական արտադրության ֆիլմին աջակցելու համար։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Michael Goorjian (@michaelgoorjian)

«Շնորհակալ եմ քեզ, Նիվ Քեմփբել՝ այսօր ինձ հետ BAFTA-ի թեյախմության երեկույթին «Ամերիկացի» ֆիլմին աջակցելու համար: Ես դեռ անսովոր եմ զգում այս իրադարձությունների ժամանակ, բայց դու օգնեցիր, որ ավելի շատ զգամ, որ ես պատկանում եմ այս ամենին»,-Instagram-ում հրապարակած համատեղ լուսանկարի ներքո գրել է Գուրջյանը։ 

Տարեվերջին հայտնի դարձավ, որ պրոդյուսեր Արման Նշանյանի եւ ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է «Օսկար»-ի եզրափակչում՝ ներակայցվելով  Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ անվանակարգում։ Հայկական կինոարտադրության պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հայկական ֆիլմն անցնում է «Օսկար»-ի shortlist:

«Ես զգում էի, որ այս ֆիլմն իր համամարդկային պատմությամբ կարող է նման հաջողություն գրանցել: Մտահոգվում էի, որ ֆիլմը կարող էր չնկատվել «Օսկար»-ի կողմից, սակայն կատարված աշխատանքի վրա կասկած չունեի»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր պրոդյուսեր Արման Նշանյանը:



© NEWS.am STYLE