22-ամյա Մեդիսոն Մարշը ճանաչվել է «Միսս Ամերիկա»՝ դառնալով ԱՄՆ առաջին զինծառայողը, որը երբեւէ հաղթել է այս մրցույթում

19:24   15 հունվարի, 2024

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի կործանիչի օդաչուն դարձել է «Միսս Ամերիկա» տիտղոսակիր: 22-ամյա Մեդիսոն Մարշը, ով Արկանզաս նահանգի Ֆորտ Սմիթ քաղաքից է, կիրակի երեկոյան Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ արժանացել է գլխավոր մրցանակին։

Նախքան Ամերիկայի ամենագեղեցիկ աղջիկը ճանաչվելը, Մարշը 2023 թվականի մայիսին թագադրվել էր «Միսս Կոլորադո»: Նա առաջին զինծառայողն է, որը նվաճել է այս տիտղոսը։  

Բացի զինվորական կոչումներից, աղջիկը նաեւ մասնավոր օդաչու է եւ ունի թեկվոնդոյի սեւ գոտի:

Լուսանկարը՝ Թրեյսի Փերսոնի



© NEWS.am STYLE