Եվա Բաղդասարյանն Instagram-ում փայլել է հերթական կերպարով։ Դերասանուհին ընտրել է մուգ կապույտը, որն, ի դեպ, 2024-ի առանցքային երանգներից է։ Սոցիալակամ ցանցում հրապարակած կադրերում Եվան երեկոյան շքեղ զգեստով է ու գլամուրային դիմահարդարմամբ։
Посмотреть эту публикацию в Instagram
Նա կրում է բաց ուսերով ու նեղ թեւքերով կաշվե զգեստ, որի վերնամասը ոճավորված է կորսետով, իսկ շրջազգեստը երկար է եւ աչքի է ընկնում կողային բացվածքով։ Զգեստը Եվան համադրել է սեւ գույնի բարձրակրունկ կոշիկների ու օձի տեսքով արծաթափայլ զարդի հետ, որը «փաթաթված է» նրա պարանոցին։ Դերասանուհին նախընտրել է ալիքներով սանրվածք եւ կապույտ երանգի ստվերաներկեր, որոնք լրացված են արաբական ոճի աղեղների հետ։
Հետեւորդները մի շարք հաճոյախոսություններ են շռայլեր Եվային՝ նշելով, որ նա «ինչպես միշտ փայլում է իր գեղեցկությամբ»։