Ռիկ Օուենսի՝ աշուն/ձմեռ 2024 «ապոկալիպտիկ» հավաքածուն

14:18   22 հունվարի, 2024

Դիզայներ Ռիկ Օուենսը հայտնի է որպես «խավարի տիրակալ», որը ստեղծագործական բեմը  համալրում է հավերժական դիվային ներկայությամբ: Նրա կերպարներն ահավոր են, ունեն սարսափելի ուրվագծեր ու անբնական չափումներ։ 2024 թվականի աշուն/ձմեռ հավաքածուի ցուցադրությանը Օուենսը Փարիզի իր տանը հյուրընկալեց 100 հյուրի՝ հարգանքի տուրք մատուցելով այն տարածքին, որտեղ 25 տարի առաջ գտնվում էին իր հավաքածուները:

IMG_1824.jpeg (79 KB)

Ամբողջ աշխարհից ոլորտի տարբեր ներկայացուցիչներ հավաքվել էին տեսնելու նրա վերջին ստեղծագործությունները՝ աշուն/ձմեռ 2024 հավաքածուից: Օուենսը երեք փակ շոու է ունեցել՝ ընդլայնելով իր հիասքանչ տիեզերքը ընդարձակ արխետիպերի միջոցով, որոնք խոսում են նրա ձեռագրի մասին: «Porterville» հավաքածուն հարգանքի տուրք է մատուցում Օուենսի հայրենի քաղաքին:

IMG_1825.jpeg (74 KB)

Շոուն բացել է Ռիկ Օուենսի սիրելի Թայրոն Դիլանը: Նրա մկանուտ կերպարը փայլում էր բնական լույսերի ներքո: Նա կրում էր միայն շերտավոր շորտեր եւ փուչիկի նման կոշիկներ:

IMG_1826.jpeg (84 KB)

Մոդելները հագել էին գլխարկով կոմբինեզոններ, որոնց վրա մեծ չափսերով առկա էր Porterville-ի սրածայր լոգոն:



© NEWS.am STYLE