Breguet-ը վիշապի տարին նոր շքեղ մոդելներով է դիմավորում

15:08   22 հունվարի, 2024

Շվեյցարական շքեղ ժամացույցներ արտադրող Breguet-ը Լուսնային Նոր տարվա եւ Վիշապի տարվա առթիվ նոր երկու մոդելներով է հանդես եկել՝ Classique Double Tourbillon Dragon 5345 Special Edition եւ Classique Dragon 7145 Limited Edition.

Classique Double Tourbillon Dragon 5345 Special Edition մոդելը տեխնիկական կատարելության եւ գեղարվեստական վարպետության մարմնացումն է։ Ստեղծված լինելով 1801թ․ Աբրահամ-Լուի Բրեգեի ստեղծած տուրբիոնի հիմքով՝ այս ժամացույցն ունի երկու անկախ տուրբիոն , որոնցից յուրաքանչյուրը րոպեում մեկ պտույտ է կատարում։ Այս մեխանիզմները հանդիսանում են Կալիբր 588N1-ի բարդ մեխանիզմի մի մաս՝ կազմված 749 բախկացուցիչ մասից եւ 60 ժամ տեւողականությամբ։

бреге.jpg (53 KB)

Այս մոդելի հմայքը վիշապանման դիզայնի մեջ է՝ ձեռագործ կերպով ոսկու վրա դաջված եւ ուժ ու իմաստություն խորհրդանշող պերլամուտի մարգարտով։

бреге1.jpg (57 KB)

Ինչ վերաբերում է Classique Dragon 7145-ին, այն հանդիսանում է Breguet-ի՝ հազվադեպ եւ բարդ Grand Feu էմալապատման տեխնիկայում վարպետության վառ ապացույցը։ Շարքը սահմանափակվում է ընդամենը ութ մոդելով եւ ունի բարձր ջերմաստիճանով վառարանում կրկնակի թրծման արդյունքում ստացված մորու ու կարմրի երանգներով թվատախտակ։ Դրա վրա առանձնանում է վարդագույն ոսկուց պատրաստված եւ բնական մարգարիտը «պաշտպանող» վիշապի պատկերը։

бреге2.jpg (36 KB)

Վարդագույն ոսկուց պատրաստված 40-միլիմետրանոց կորպուսում կա 502․3 տրամաչափով եւ 2,40 մմ հաստությամբ մեխանիզմ, որն ունի 45 ժամյա տեւողականություն։

бреге3.jpg (52 KB)

Երկու մոդելներն էլ այժմ հասանելի են միայն Breguet-ի պաշտոնական կայքում։ 7415 մոդելն արժե 83 087 դոլար, իսկ 5345-ը՝ 819 263 դոլար:



© NEWS.am STYLE