Wine Story. հայկական գինին Bloomberg-ի` 2023 թվականի 50 լավագույն գինիների ցանկում

20:10   22 հունվարի, 2024

Bloomberg-ի գինու փորձագետ Էլին Մակքոյը հրապարակել է 2023 թվականին իր համտեսած 50 լավագույն գինիների ընտրանին, որոնց արժեքը 50 դոլարից պակաս է:

Իր «փորձի» համար Էլին Մակքոյն ընտրել է 3243 գինի 21 երկրներից: «Ես փորձեցի առանձնացնել այն, ինչ նոր է, գոնե ինձ համար, բայց կան ծանոթ ապրանքանիշեր, որոնք միշտ հաճույք են պատճառում, եւ դրանք, նույնիսկ, չեն բարձրացրել իրենց գինը»,-իր հոդվածում գրում է փորձագետը:

«Գինու սիրահարների եւ անսովորը սիրողների համար» կատեգորիայում պորտուգալական եւ սլովենական գինիների հետ մեկտեղ ներառված է 2019 Van Ardi Estate Red Blend հայկական գինին: Ահա, թե ինչպես է փորձագետը գրում դրա մասին. «Եթե դուք երբեք չեք փորձել հայկական գինի, ապա ձեզ սպասվում է հաճելին. այս estate օրգանական կարմիր գինին, պատրաստված է ամերիկացու կողմից, ով հեռացել է 2008 թվականին՝ իրականացնելու սեփական գինեգործարան ունենալու իր երազանքը: Սա Արենիի, Հաղթանակի եւ Միլագի խաղողի մուգ, փափուկ խառնուրդ է՝ համեմունքների, կարմիր մրգերի եւ կակաոյի նոտաներով: Արժեքը՝ 26 դոլար»:

Էլին Մակքոյը իր գնված բոլոր գինիներն անվանել է «բավական հաջողված գնում»  եւ խորհուրդ տվել իր ընթերցողներին ծանոթանալ դրանց։  



© NEWS.am STYLE