Dior Haute Couture 2024 թվականի գարնանային հավաքածուում դիզայներ Մարիա Գրացիա Կյուրին կենտրոնանում է ձեւի եւ մուարի վրա

22:17   23 հունվարի, 2024

Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում Ռիհաննայի՝ Dior-ի 2024 թվականի գարնանային ցուցադրության առաջին շարքում հայտնվելը  գրավեց շատերի ուշադրությունը, իսկ Մարիա Գրացիա Կյուրին կարողացավ պահել այդ հետաքրքրությունը ներկայացված նմուշների շնորհիվ:

ри.jpg (87 KB)

Ռիհաննան՝ Dior-ի ցուցադրության ժամանակ

Հավաքածուի՝ ամենից շատ աչքի ընկնող նմուշներն ամենահամեստն են․ բաց կարճաթեւ տրենչ՝ թիկնոցով, խակի երանգի տոպ՝ բաց ուսերով եւ համապատասխան տաբատով, վերարկու՝ համապատասխան ծալքավոր կիսաշրջազգեստով, մի շարք բաճկոններ, որոնք ուրվագծում են կրծքավանդակը․․․

д1.jpg (43 KB)

Նրանց ոչ մի դեկորացիա կամ աքսեսուար պետք չէր սիլուետների վրա ուշադրություն գրավելու համար, դիզայնն ու ուրվագիծը պահպանում են իրենց անհատականությունը՝ խորհրդանշելով ատելիեի պրոֆեսիոնալիզմը:

д2.jpg (51 KB)

д4.jpg (48 KB)

Փոխարենը, ինտրիգն արտահայտվում էր մուարի տեսքով, որին այս սեզոնին Dior-ը մեծ ուշադրություն է դարձնում։

д3.jpg (57 KB)

д5.jpg (47 KB)

Գործվածքն աչքի է ընկնում տարբեր գույներով, դրա փայլն ու հյուսվածքը բարձրացնում են տեսողական հետաքրքրությունը:



© NEWS.am STYLE