Chanel Haute Couture-ի 2024 թ-ի գարնանային հավաքածուն

15:22   24 հունվարի, 2024

Chanel Haute Couture 2024-ի գարնանային ցուցադրության ժամանակ առաջինը, որ գրավեց ուշադրությունը, ոչ թե Վիրջինիա Վիարի կամ Մարգարետ Կուալիի վերջին մոդելներն էին պոդիումին, այլ հսկա C կոճակը, որը կախված էր շրջանաձեւ պոդիումի վերեւում:

Համաձայն շոուի հաղորդագրության՝ կոճակը երկար ժամանակ եղել է ֆրանսիական շքեղ տան կարեւոր մոտիվը՝ ոչ միայն որպես դիզայնի տարր, որը թույլ է տալիս շարժման ազատություն, այլեւ որպես դեկորատիվ զարդ, որը կարելի է անընդհատ կրկնել:

ша.jpg (37 KB)

Բարձր նորաձեւության սեզոնի հիմնական թեման մինչ այժմ եղել է հակադրությունը. ինչպես տեսել ենք Schiaparelli-ի դեպքում՝ «հին աշխարհի» եւ «նոր աշխարհի» միքսը, եւ ինչպես ակնհայտ է Chanel-ի մոտ՝ կոշտ թվիդի եւ եթերային շղարշի համադրությամբ: Այն սկսվում է մեկ շերտով, որը դուրս է գալիս գոտկատեղից, ծածկում կիսաշրջազգեստը, այնուհետեւ վերածվում է ավելի համարձակ հոսքի:

ша1.jpg (39 KB)

Վիարը խաղում է այս տեսողական պատրանքների վրա՝ շերտավորելով թափանցիկ շղարշե տաբատը անթափանց սպիտակ զուգագուլպաների վրա եւ ավելացնելով կիսաթափանցիկ սեւ կտորը մինի կիսաշրջազգեստի ներքո՝ ստվերի տեսք ստեղծելու համար:

ша2.jpg (43 KB)

«Ես փորձել եմ համատեղել մարմնի եւ հագուստի ուժն ու նրբագեղությունը՝ շղարշից, ծալքերից եւ ժանյակից բաղկացած շատ եթերային հավաքածուի մեջ»,-գրում է Վիարը,-«Այս բոլոր պատմություններն ու զգացմունքները, որոնք ինձ հոգեհարազատ են, եւ որոնք ես մեծ հաճույքով եմ վերապատմում, ստիպում են ինձ պարել»:

ша3.jpg (42 KB)

Բրենդի դեսպան Կուալին, որը նախկին պարուհի էր, բացել է շոուն: Եվս մեկ հաղթանակ՝ էսթետիկ կոկետության համար։

ша4.jpg (48 KB)

Բարձր նորաձեւության մոգության մեծ մասը կայանում է նրանում, որ խոշորացնեք եւ հիանաք վարպետությամբ: Պոդիումային ոճը կարող է տարօրինակ թվալ՝ շեղելով ուշադրությունը իսկապես հետաքրքիր դետալներից, ինչպիսիք են, օրինակ, ուղղահայաց ծալքերն ու հորիզոնական ժայռապատկերների ասեղնագործությունը վերարկուի վրա, կամ՝ ծաղկային նախշերը՝ սպիտակ ժանյակավոր զգեստի վրա:

ша5.jpg (47 KB)

2024 թվականի գարնանային բարձր նորաձեւության հավաքածունի հաջողությունն այն կերպարների մեջ է, որոնք թույլ են տալիս հագուստի կառուցմանը առաջատար դիրք զբաղեցնել՝ առանց այն չափազանց հագեցած դարձնելու, որի դեպքում ուշադրությունը կշեղվեր դետալներից:

ша6.jpg (54 KB)



© NEWS.am STYLE