2024 թվականի «ամենասեքսուալ» հյուրանոցները

22:15   25 հունվարի, 2024

Ժամանակն է սկսել մտածել 2024 թվականի ճանապարհորդությունների մասին։ Կվերադառնա՞նք, արդյոք, մեր հին նախասիրություններին, թե՞ նոր բան կփորձենք։ Կգնա՞նք ինչ-որ տեղ, որի մասին պատկերացում չունենք, որ, պարզապես, մնանք նոր հյուրանոցում, որի տեսքը մեզ դուր է գալիս: CNN-ն ընտրել է «ամենասեքսուալ» հյուրանոցները, որոնք արժե այցելել 2024 թվականին։

Anantara Mina Al Arab Ras Al Khaimah Resort (ԱՄԷ)

ана-1.jpg (62 KB)

Հյուրանոցը կբացվի հունվարին Պարսից ծոցի ափին՝ Դուբայից մեկ ժամից քիչ հեռավորության վրա: Այն շեշտը դնում է բնության եւ արկածային զբոսաշրջության վրա՝ այցելուներին տանելով լեռների, անապատների եւ լողափերի միջով: Այն գտնվում է մանգրովի ծովածոցում, որը շրջապատված է պաշտպանված խոնավ տարածքներով, որտեղ «ցնծում են» կրիաները, դելֆինները եւ ֆլամինգոները: Դրա 174 սենյակները զարդարված են վերամշակված գործվածքներով, ինչպես նաեւ՝ կայուն փայտով, իսկ վերջրյա վիլլաներն առաջինն են էմիրությունում։

Արժեքը՝ սկսած 525 դոլարից։

One&Only Za'abeel (ԱՄԷ)

уан.jpg (53 KB)

Դուբայի երրորդ One&Only հանգստավայրը, որն իր դռները բացեց հունվարի 5-ին, ներառում է ոչ պակաս, քան վեց բարձրակարգ խոհարարներ, որոնք աշխատում են 11 ռեստորաններում, ինչպես նաեւ՝ ամենաերկար լողավազանն ԱՄԷ-ում:

«Ուղղահայաց քաղաքային հանգստավայրը» One Zaabeel-ի՝ զույգ աշտարակային համալիրի մի մասն է, որի երկու երկնաքերերը միացված են գետնից 320 ոտնաչափ բարձրությամբ ապակե միջանցքով: One&Only-ն միջանցքն անվանում է «ապագայի բուլվար», որը ներառում է բար, ռեստորաններ՝ Michelin-ի վարկանիշով խոհարարներով եւ լողավազանով, որի գլխավերեւում ձիթապտղի ծառեր են տեղակայված:

Ինչ վերաբերում է սենյակներին՝ դրանք լուսավոր են եւ արեւոտ, ապակե պատերով:

Արժեքը՝ սկսած 470 դոլարից։

Romeo Roma  (Հռոմ, Իտալիա)

рим.jpg (66 KB)

Գարնանը բացվող «Ռոմեո Ռոման» աստղային ճարտարապետ Զահա Հադիդի վերջին նախագծերից մեկն է մինչեւ նրա մահը՝ 2016 թ-ին։ Այն գտնվում է Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի մոտ՝ 17-րդ դարում կառուցված պալատում եւ համատեղում է Հադիդյան ակնառու նրբությունները, ինչպիսիք են հոսող, հեղուկանման աստիճանները եւ կահույքը՝ օրիգինալ որմնանկարներով՝ հյուսված իտալական մարմարով:

Gundari (Ֆոլեգանդրոս, Հունաստան)

грец.jpg (74 KB)

Հյուրանոցը, որն ունի ընդամենը 25 լյուքս համար, գտնվում է բնության արգելոցում, որը լցված է թռչուններով: Մոռացեք հունական կղզիների ավանդական հյուրանոցների կուրացուցիչ սպիտակությունը. սա ավելի միջազգային զգացողություն է ստեղծում՝ ծեփամածիկ գույնի պատերով, տարբերվող գլխատախտակներով, տեղական փայտի եւ քարի առատությամբ եւ Էգեյան ծովին նայող մասնավոր  լողավազաններով: 

The Residence Douz (Թունիս)

тунис.jpg (55 KB)

Հիսուն սպիտակավուն, հարթ տանիքներով վիլլաներ տեղակայված են արմավենիներով պատված տարածքներում՝ տեղական ավանդույթներից ոգեշնչված դեկորով. մինիմալիստական ​​հովանոցներ՝ փայտե շրջանակներով, արույրե լապտերներ, կաշվե բազմոցներ եւ հասարակ փայտե աթոռներ: Կա երկու ռեստորան (ցանկության դեպքում կարող եք կազմակերպել մասնավոր ընթրիք անապատում), ինչպես նաեւ սպա, եթե անապատում ծուլանալը չափազանց դժվար լինի:

Արժեքը՝ սկսած 313 դոլարից։



© NEWS.am STYLE