2024 թվականին լրանում է Ռուբիկի խորանարդի 50-ամյակը

16:21   26 հունվարի, 2024

2024 թվականին լրանում է Ռուբիկի խորանարդի 50-ամյակը: Այս գլուխկոտրուկ/խաղալիքը խաղացել է աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ մարդը․ այն առաջացրել է իր սեփական ենթամշակույթը եւ, նույնիսկ, գերազանցել իր սկզբնական նպատակը՝ դառնալով արվեստի առարկա:

Ի պատիվ իր 50-ամյակի՝ Spin Master-ը՝ Rubik's Cube-ի մայր ընկերությունը, հայտարարել է հատուկ թողարկումների լայն շրջանակի մասին՝ համատեղ նախագծերից մինչեւ նոր բջջային խաղեր եւ շատ ավելին, հայտնում է Hypebeast-ը:

кубик3.jpg (34 KB)

Դրանք ներառում են 50-ամյակին նվիրված Retro Cube-ը, որը կներկայացվի 80-ականների խորանարդի փաթեթավորմամբ ոգեշնչված պատյանով, ինչպես նաեւ դասական գունավոր կպչուն պիտակներով: Հաջորդը սահմանափակ քանակով տարբերակներն են՝ սուպերհերոսների թեմայով (ինչպիսիք են՝ «Սեւ Պանտերան», «Երկաթե մարդը» եւ «Սարդ-մարդը»):

кубик2.jpg (23 KB)

Ընկերությունը նաեւ ունի մի շարք համագործակցություններ, որոնք նախատեսված են 2024 թվականին, ներառյալ Ուենսդեյ Ադամսի խորանարդը, որը ոգեշնչված է «Ուենսդեյ»-ի կերպարից: Մյուս մասնակիցների թվում են (որոնց արտադրանքը դեռ պետք է բացահայտվի) Mercedes-Benz-ը, Barbie-ն, Hello Kitty-ն եւ Grateful Dead-ը:

кубик4.jpg (29 KB)

Բացի այդ, սպասվում է եւս մեկ Ռուբիկի խորանարդ, որը հիմնված է բջջային հավելվածի վրա եւ կոչվում է Rubik's Connected X, նաեւ՝ սեղանի խաղ Rubik's Gridlock, սենսորային խորանարդ՝ տեսողության խնդիրներ ունեցողների համար եւ 3x3 Ռուբիկի խորանարդ՝ հանելուկները հեշտությամբ լուծելու համար: Նախատեսվում է նաեւ թողարկել «Rubik's Match» բջջային խաղը, թեեւ այդ մասին ստույգ մանրամասներ դեռեւս չեն բացահայտվել:

кубик5.jpg (31 KB)

«Ռուբիկի խորանարդը արվեստի գործ է»,-ասում է պրոֆեսոր Էռնո Ռուբիկը` խորանարդի գյուտարարը,-«Այն վերակենդանանում է, երբ մենք փորձում ենք սեփական լուծումներ գտնել հսկայական բարդության խնդիրների համար: Սա խոսում է մարդկային բնության համընդհանուր արժեքների մասին՝ հետաքրքրասիրություն, համառություն եւ հնարամտություն: Cube-ի 50-ամյակի ճանաչումը այս հավերժական արժեքների տոնն է»:

кубик6.jpg (17 KB)



© NEWS.am STYLE