Դիզայներ Պիերպաոլո Պիչոլին սիրում է խաղալ ձեւերի հետ, բայց դա սովորաբար արտահայտվում է ծավալով։ Valentino-ի 2024 թվականի գարուն Haute Couture հավաքածուն՝ Le Salon-ը, ներկայացնում է ուրվագծի ավելի ավանդական ուսումնասիրություն:
Փարիզի Նորաձեւության շաբաթվա ցուցադրությունը սկսվեց մանուշակագույն տաբատի եւ սպիտակ փետրավոր կիսաշրջազգեստի համադրությամբ ու շագանակագույն բաճկոնով լրացված կերպարով։ Դրան հաջորդեց բորդո զգեստը, որը մոդելը կրել էլ մեղմ վարդագույն տաբատի վրայից: Գույները մի փոքր ավելի քիչ հագեցած են թվում, քան կարելի էր ակնկալել Պիչոլիից։
Այս հավաքածուն առանձնանում է ուրվագծի ավելի ավանդական ուսումնասիրությամբ․ օրինակ՝ պարահանդեսային ոճի՝ մինչեւ հատակը հասնող մանուշակագույն զգեստը՝ առանց թեւքերի, որի շրջազգեստի տակից հազիվ նշմարվում են կոշիկները։ Այստեղ շատ զսպվածություն կա՝ ծավալն օգտագործվում է խնայողաբար, գծերի մեծ մասն արված է մաքուր՝ մարմնին կիպ հպված։ Ոճավորումը նույնպես հավասարակշռված է եւ մտածված, եւ յուրաքանչյուր ավելի աչք գրավող տարր (լինի դա ուրվագիծ, զարդարանք, հյուսվածք կամ գույն) լրացնում է ավելի հիմնարար եւ ընդգծված դետալի։
Ինչ վերաբերում է սեզոնի գունապնակին, ապա PP Pink-ը եւ Valentino Red-ը իրենց տեղը զիջում են ծովային կապույտին, արկտիկական կապույտին, գունատ մոխրագույնին, պաստելային կանաչին եւ շագանակագույնին։
Յուրաքանչյուր կերպար, կենտրոնանալով մեկ տարրի վրա, համադրման հակադրություն է ստեղծում՝ հանդիսատեսի ուշադրությունը ուղղելով դեպի դետալները։