Maison Margiela-ն շեշտադրել է կանացի ինտիմ հատվածները Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակում

20:47   27 հունվարի, 2024

Maison Margiela-ն Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակում ներկայացրել է իր Artisanal 2024 հավաքածուն։

2023 թվականին #FreetheNipple շարժումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Մեկ տասնամյակ չանցած՝ թափանցիկ զգեստներն իրենց դրոշմն են թողել «մերկ զգեստների» թրենդում, իսկ 2024-ին՝ փարիզյան նորաձեւության շաբաթվա ընթացքում, վուլվան աժիոտաժ է առաջացրել, գրում է Hypebae-ն։

марго-1.jpg (51 KB)

Սա 2020 թվականից ի վեր բրենդի առաջին բարձր նորաձեւության ցուցադրությունն էր՝ խորապես զգացմունքային եւ բանաստեղծական։

Թատրոնի էությունը շեշտադրելով՝ կրեատիվ տնօրեն Ջոն Գալիանոյի Artisinal հավաքածուն ներկայացնում էր հնարավոր ամեն բան՝ մռայլ դեկորացիաներից մինչեւ «կոտրված տիկնիկի» խորեոգրաֆիան եւ բուռն ուրվանկարները:

марго1.jpg (48 KB)

Անկասկած, հավաքածուի՝ ամենից աչքի ընկնող առանձնահատկությունը Գալիանոյի մոտեցումն էր դեպի կանացի ինտիմ հատվածը եւ, որքան էլ զարմանալի է, դրա խնամքը։ Հավաքածուն հուշում է, որ «հագնվելն ինքնին կոմպոզիցիա է», ասվում է շոուի հաղորդագրուփյան մեջ: «Օգտագործելով մարմինը որպես կտավ՝ մենք կառուցում ենք արտաքին տեսք, որն արտահայտում է մեր ներքինը»:

марго2.jpg (47 KB)

«Մարմինը որպես կտավ» օգտագործելը, ցնցող «խունացած տրամադրությունը» եւ «արեւից գունաթափված» հանդերձանքները, իհարկե, երկրորդական պլան են մղվում հավաքածուի գեղարվեստական մտեցման համեմատ։ 



© NEWS.am STYLE