Jacquemus-ի գարուն-ամառ 2024 հավաքածուն հարգանքի տուրք է մատուցում նկարիչ Ալբերտո Ջակոմետիին

16:35   30 հունվարի, 2024

Սիմոն Պորտեի՝ Jacquemus գարուն-ամառ 2024 «Les Sculptures» հավաքածուն հարգանքի տուրք է մատուցում հանգուցյալ շվեյցարացի նկարիչ Ալբերտո Ջակոմետիին։

жаки.jpg (51 KB)

Շոուի հանդիսատեսը, որոնց շարքում էին Քայլի Ջենները, Քրիստին Դեւիսը եւ Ջուլիա Ռոբերթսը, ականատես եղան Jacquemus-ի նոր դարաշրջանին, որը չի խնայում նորարարությունները: Հավաքածուն արտացոլում էր Jacquemus-ի «հանգիստ շքեղության» ժամանակակից տեսլականը՝ ոչ ավանդական կարերի եւ «աղավաղված» ուրվանկարների միջոցով: Ջիջի Հադիդը ցուցադրությունը բացեց  կաշվե հանդերձանքով՝ ոճավորված համապատասխան հսկայական գոտիով եւ ծավալուն թեւքերով:

жаки1.jpg (48 KB)

Անթերի բլեյզերները նրբագեղ կերպով ընդգծում էին կանացի կազմվածքը, ներկայացվեց նաեւ աշխատանքային հագուստի նոր մեկնաբանություն՝ գաղտնի գրպաններով եւ գծավոր վերնաշապիկներով: Նեղ տաբատները անժամանակ են եւ հիշեցնում էին JW Anderson-ի SS24 հավաքածուն:

жаки2.jpg (51 KB)

Jacquemus-ը ժամանակակից նմուշները կատարելագործել է բարդ դիզայնով: Կլորավուն կտրվածքներով շապիկները փոքրացվել են, իսկ լայն կաշվե տաբատներն ու տրիկոտաժները ներկված են սովորական կարմիր երանգներով:

жаки3.jpg (51 KB)

Հավաքածուն արագ վերածվեց բծավոր պրինտերի առատության, որոնք երեւում էին ասիմետրիկ զգեստների եւ ամառային կոմբինեզոնների վրա:

жаки4.jpg (59 KB)

Ցուցադրությունն ավարտվեց Simon Porte Jacquemus-ի՝ սուր ծայրերով և թափանցիկ հարսանեկան զգեստով, որն արված էր մինիմալիստական ոճով։

жаки5.jpg (46 KB)



© NEWS.am STYLE