Արեւ, ծով ու արեւայրուք՝ նույնիսկ ձմռանը. լողազգեստով Էվա Խաչատրյանը՝ նոր ֆոտոշարքում

17:05   31 հունվարի, 2024

Էվա Խաչատրյանն արդեն Երեւանում է, բայց շարունակում է «երանություն» առաջացնել արեւի, ծովի ու ջերմության սիրահար իր հետեւորդների շրջանում՝ հրապարակելով Եգիպտոսում արված տաքուկ կադրերն ու ցուցադրելով արեւայրուքը։ Դերասանուհին Եգիպտոսում նկարահանվում էր «Հոպարի գանձերը» սիթքոմում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eva Khachatryan (@eva__khachatryan)

Instagram-ում հրապարակած նոր ֆոտոշարքում Էվան լողազգեստով է, նա կեցվածք է ընդունել լողավազանից։ Դերասանուհին ցուցադրել է հրաշալի մարզավիճակում գտնվող իր մարմինն ու ընդգծել թարմ արեւայրուքը՝ սպիտակ լողազգեստի ընտրությամբ։ Էվան իր կերպարն ամբողջացրել է ոտքերին, ձեռքերին, պարանոցին ու ականջներին փայլող զարդերով։ «Ես կհետեւեմ արեւին»,-հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին։ 



© NEWS.am STYLE