Տարբեր գույների կոշիկներ, մինչեւ հատակը հասնող վերարկու. Մերի Քոչարյանի մոտեցումը «օվերսայզին»

15:10   1 փետրվարի, 2024

Վերջին շրջանում Մերի Քոչարյանը Instagram-ում հաճախ է կիսվում իր ոճային նախընտրություններով: Օրերս դերասանուհին կեցվածք է ընդունել ձմեռային ինքնատիպ «լուքով»:

0a9173e6-be53-4abe-857a-1afd8e761ece.jfif (135 KB)

Երգչուհու կերպարը մի քանի շերտից է կազմված: Նա կրում է մեծ չափսի ջինսե տաբատ, որի եզրերը ծալված են, սպիտակ վերնաշապիկ եւ սեւ գծերով ոճավորված սպիտակ ժիլետ: Դե, քանի որ դրսում ձմեռ է ու բավական ցուրտ, երգչուհի-դերասանուհին չմրսելու համար ընտրել է մինչեւ հատակը հասնող սեւ վերարկու, որը բավական թրենդային է դարձել այս սեզոնին: 

Բայց կերպարի «մեխը» Մերիի կոշիկներն են, որոնք լրացված են տարբեր գույներով՝ վառ վարդագույն եւ մանուշակագույն: Որպես աքսեսուար «Կախվածության» դերասանուհին ավելացրել է սպիտակ պայուսակ եւ խոշոր կլոր ականջօղեր:



© NEWS.am STYLE