2024 թվականի գարուն-ամառ նոր արշավում DSquared2-ը փորձել է պարզել՝ ինչ կլիներ, եթե պոռնոաստղերը դերասաններ լինեին

16:17   1 փետրվարի, 2024

«Ի՞նչ է տեղի ունենում, երբ պոռնոաստղերին խնդրում եք դեր խաղալ» հարցին DSquared2-ը պատասխանել է իր գարուն-ամառ 2024 արշավի շրջանակում, որը նկարահանել է հայտնի լուսանկարիչ Նադիա Լի Քոհենը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от DSQUARED2 - Dean & Dan Caten (@dsquared2)

Ոգեշնչվելով 90-ականների ծաղկող պոռնոարդյունաբերությունից՝ Քոհենի նոր արշավը ցույց է տալիս Հոլիվուդի հեդոնիստական ​​բլուրների ազդեցությունը: «Իրականությունը ամենակարեւոր գործոնն էր»,-մամուլի հաղորդագրության մեջ նշում է նա,-«Դերասաններին միտումնավոր իրենց դերերը տվել ենք միայն առավոտյան՝ նկարահանման օրը, ինչպես դա տեղի էր ունենում 90-ականներին՝ մեծահասակների ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Սա, իհարկե, հանգեցրեց անփութության ու սխալների, ինչը, իմ կարծիքով, ավելի հմայիչ է դարձրել այս աշխատանքը»:

Արդյունքում ստեղծվեցին մի շարք «անհեթեթ» տեսանյութեր, որոնցից յուրաքանչյուրը գրվել է համահեղինակ Դեյվիդ Օուենի կողմից, որը նաեւ IDEA Books-ի ստեղծողն է: Գովազդային արշավը, որին մասնակցում են Նատաշա Վոյնովիչը եւ մոդել Թոնի Ուորդը (Մադոննայի նախկին գործընկերը), մշակվել է Հեյլի Ուոլենսի կողմից։



© NEWS.am STYLE