«Ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք». Անի Ղազարյանը դուրս է եկել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից

20:07   1 փետրվարի, 2024

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, հայտնել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից հեռանալու մասին:

«Ազատման դիմում գրեցի… Դժվար էր, ծանր, բայց բարոյական... ու էդպես կլինի միշտ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք...

Հ.Գ. Կներես Մուշեղիչ...  մի օր ամեն ինչ լավ կլինի....»,-ֆեյսբուքյան հրապարակման մեջ նշել է դերասանուհին:

Այսօր թատրոնից հեռանալու իր որոշման մասին հայտնել էր նաեւ դերասան Լեւս Դավթյանը՝ նշելով, որ «անհամատեղելի է համարում իր հետագա աշխատանքը թատրոնի ներկայիս տնօրինության հետ»:

Թատրոնի գեղարվեստական տնօրեն Մհեր Մկրտչյանն ամիսներ առաջ ազատվել էր պաշտոնից։ Երեւանի քաղաքապետարանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել դերասանուհի Տաթեւ Մելքոնյանին։



© NEWS.am STYLE