Զարմանք, ֆանտազիա, միամտություն, բեկում․ Marc Jacobs-ի գարուն-ամառ 2024 հավաքածուն

23:05   5 փետրվարի, 2024

Զարմանք։ Ֆանտազիա։ Միամտություն։ Բեկում։ Այս չորս բառերը կարող են նկարագրել Marc Jacobs-ի գարուն-ամառ 2024 հավաքածուն։ Միջոցառմամբ նշանավորել է ապրանքանիշի 40-ամյակը։ Դրան մասնակցում էին երկարամյա գործընկերներ եւ ընկերներ, այդ թվում՝ Դեբի Հարին, Սոֆյա Կոպոլան, Դակոտա Ֆենինգը, Քլոե Սեւինին եւ շատ ուրիշներ: Հավաքածուն ապացուցեց, որ Ջեյքոբսը դեռեւս նորաձեւության ինդուստրիայի բարձունքում է։

якобс.jpg (44 KB)

Ստեղծելով 47 կերպար՝ Ջեյքոբսը միավորել է «պարզ» հագուստի գաղափարը, որը ֆանտաստիկ եւ դյութիչ տեսք ունի, անթերի հարմարեցված մեծ չափսերով, որոնք ոգեշնչված են 60-ականների տնային տնտեսուհիների կերպարներից։

якобс1.jpg (50 KB)

Միջոցառման ուշագրավ պահերից էին տրիկոտաժե ջեմփերները, մեծ չափսերի վանդակավոր շորտերը, շքեղ կաշվե օքսֆորդները, 60-ականներից ոգեշնչված կիսաշրջազգեստները, ազատ զգեստներն ու վերարկուները՝ համադրված կաշվե պայուսակներով եւ փափուկ կոշիկներով։

якобс2.jpg (50 KB)

XXL չափսի կլորացված թեւերից մինչեւ չափազանցված կրծքավանդակ ու կոնքեր՝ ամեն ինչ մասշտաբային էր, բայց առավելագույն նորաձեւ շեշտադրությամբ:

якобс3.jpg (54 KB)



© NEWS.am STYLE