Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը՝ Moncler Grenoble-ի աշուն-ձմեռ 2024 հավաքածուի ցուցադրությանը

16:31   6 փետրվարի, 2024

Մոդելներ Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը ներկա են եղել Moncler Grenoble-ի աշուն-ձմեռ 2024 հավաքածուի բացօթյա ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Սենթ Մորիցի լանջերին:

Սուպերմոդելները նման էին սեքսուալ ձյունաճերմակ նապաստակների՝ ցուցադրելով իրենց շքեղ կերպարները Moncler Grenoble-ից:

эм-2.jpg (56 KB)

Էմիլիի հագին փափուկ բաճկոն էր՝ մինչեւ ծնկները հասնող համապատասխան կոշիկներով, մինչդեռ Իրինան դահուկային կոստյում էր նախընտրել, եւ տպավորություն էր, թե պատրաստվում է սահելուն։  

ezgif.com-avif-to-jpg-converter (64).jpg (60 KB)

Էնն Հեթուեյը, Քեյթ Մոսը եւ Շոն Ուայթը շոուի հյուրերն էին, ովքեր նստած էին առաջին շարքում եւ կախարդանքն էին վայելում զրոյից ցածր ջերմաստիճանում:

Moncler պիտակը մնում է հավատարիմ իր լեռնագնացության արմատներին՝ համատեղելով կատարողականությունն ու ֆունկցիոնալությունը վառ հավաքածուների միջոցով, որոնք արմատավորված են դյութիչ համազգեստներով:

мон-2.jpg (35 KB)

Ապրանքանիշի FW24 հավաքածուն արված է բնության մոտիվներով՝ ներդաշնակ արտաքին միջավայրին:

монк.jpg (58 KB)



© NEWS.am STYLE