Կոնյակն ու զարդերը համատեղելի են՝ ապացուցում է ամերիկացի դիզայներ Լաքուան Սմիթը։
Նա առաջին դիզայներն է, ով համագործակցել է ֆրանսիական կոնյակ արտադրող Louis XIII-ի հետ՝ ստեղծելով երկու ապրանքից բաղկացած սահմանափակ քանակությամբ եզակի հավաքածու, որը ներառում է «The Drop Chain Pouch»-ը, որը նախատեսված է Louis XIII The Drop-ի մեկ շիշը պահելու համար եւ հանդիսանում է շքեղ զարդ, որը, հատկապես, կհետաքրքրի նորաձեւության սիրահարներին։ Հավաքածուի մեջ մտնում են նաեւ «The Boudoir Gloves» օպերային ձեռնոցները:
Երկու ապրանքանիշերն էլ նախատեսված են նրանց համար, ովքեր վայելում են կյանքի ամեն մի տոնը։ Դիզայների խոսքով՝ LaQuan Smith կրող կինը նրբագեղ է, զգայական եւ ունի հավերժական հմայք, ինչը հատուկ է նաեւ կոնյակի պատմական բրենդին։
Սահմանափակ քանակությամբ աքսեսուարները հասանելի կլինեն բրենդի կայքում՝ 2300 դոլարով, եւ կներառեն Louis XIII կոնյակի հինգ գունավոր 10 մլ շիշ՝ Louis XIII: THE DROP Collection Box-ում: